top of page

Մակրոն. Ֆրանսիան նոր ավիակիր կկառուցի

  • Writer: Ani
    Ani
  • 13 minutes ago
  • 1 min read

ree

Ֆրանսիան կառուցելու է նոր ավիակիր՝ որպես ծովային տերություն իր ներուժը մեծացնելու համար. այս մասին կիրակի Աբու Դաբիի ռազմակայանում հավաքված ֆրանսիացի զինվորականներին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը. հաղորդում է Reuters-ը:

«Այս լայնամասշտաբ ծրագրի մեկնարկի մասին որոշումը կայացվել է այս շաբաթ»,- ասել է Մակրոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ շնորհավորելու այնտեղ տեղակայված ֆրանսիական զորքերի Սուրբ Ծնունդը։

Ֆրանսիացի զինվորների սուրբծննդյան ընթրիքը պատրաստել են Ելիսեյան պալատի խոհարարները։

ԱՄԷ-ում տեղակայված ֆրանսիական զորքերը մասնակցում են ծովում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պարեկությանը։ Նրանք մասնակցում են նաև Aspides գործողությանը՝ ԵՄ ռազմածովային ուժերի օպերատիվ միավորմանը, որը տեղակայվել է Կարմիր ծովում՝ ի պատասխան եմենցի հութիների կողմից նավերի վրա հարձակումների, և «Շամալ» գործողությանը, որն ուղղված է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի զսպմանը։

bottom of page