top of page

Պնդում եմ՝ փաստաթղթերի հրապարակումները ապացուցում են, որ Փաշինյանը 2019թ․ ստացել է կարգավորման պլան, որով հաստատում էր խաղաղություն. բայց նա մերժել է բանակցությունները. Զուրաբյան

  • Writer: Ani
    Ani
  • 18 minutes ago
  • 1 min read

ree

Պնդում եմ՝ փաստաթղթերի հրապարակումները ապացուցում են, որ Փաշինյանը 2019 թվականի ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան, որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները: Այդ մերժումով մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև ամբողջ միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին»,-նշել է նա: 

1/2438
bottom of page