top of page

Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար օրենսդրական խիստ կարգավորումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար առաջիկայում սպասվում են խիստ օրենսդրական կարգավորումներ, որոնք կվերաբերեն հին մեքենաներին, շինարարական կազմակերպությունների աշխատանքին և հանքերի շահագործմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ ամբողջ հանրապետությունում օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, իսկ Երևանում տեղանքի խորացված դիրքի պատճառով ցուցանիշներն աճել են մի քանի անգամ։

Նա հիշեցրեց, որ վարչապետը արդեն իսկ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի խնդրի լուծմամբ։

ԱԺ նախագահը նշեց, որ տարիներով էկոլոգիական հարցերը մնում էին անտեսված, ինչի պատասխանատվությունը կրում են բոլորը։ 

«Կարծում եմ, որ մենք շատ անլուրջ ենք վերաբերվել այս խնդրին։ Մեր մեղքը, բոլորիս մեղքը կա՝ կլիմայի և էկոլոգիայի հետ կապված հարցերում»,- ասաց Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ ապագայում օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք անխուսափելիորեն որոշ խմբերի վրա ազդեցություն կունենան, սակայն դրանք կարևոր են բնակիչների առողջությունը պաշտպանելու համար։ 

Սիմոնյանը հստակեցրել է, որ հին ավտոմեքենաների, հանքերի շահագործումը, շինարարական կազմակերպությունները խիստ օրենսդրական կարգավորումների տակ են ընկնելու։ 

 

bottom of page