top of page

Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել

  • 2 hours ago
  • 2 min read

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» (HFC Armenia) հիմնադիր-տնօրենը Արմեն Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է տարածել․

«Շատ շտապ է, մենք հաշված օրեր ունենք:

Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել։

14-ամյա Միքայելը լուսավոր ու նպատակասլաց պատանի է։ Նա պաշտում է ֆուտբոլը, օգնում է մայրիկին, զբաղվում ճագարաբուծությամբ և երազում է դառնալ հմուտ իրավաբան։ Բայց այսօր նրա մեծ ու բարի սիրտը դադարում է ինքնուրույն աշխատել։

2026թ. մարտի 13-ին երեխայի մոտ առաջացած թոքաբորբի ժամանակ ախտորոշվել է դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Սրտամկանը թուլացել է, և սիրտն այլևս չի կարողանում օրգանիզմը բավարար քանակությամբ արյունով ապահովել։

Երեխայի վիճակը ծանր է, ժամանակ գրեթե չունենք։ Միքայելին անհրաժեշտ է սրտի հրատապ փոխպատվաստում Բելառուսի առաջատար կլինիկաներից մեկում։ Նա պետք է մեկնի օր առաջ։

Կյանքը փրկելու գինը հսկայական է՝ 58,500,000 դրամ։ Ընտանիքը մեծագույն դժվարությամբ արդեն կարողացել է հավաքել 1,150,000 դրամ։ Որպեսզի Միքայելը մեկնի բուժման, մեզ անհրաժեշտ է հաշված օրերի ընթացքում հավաքել պակասող 57,350,000 դրամը։

Միայնակ այս բեռը կրելն անհնար է, բայց միասին մենք կարող ենք հրաշք գործել։ Ձեր ցանկացած, անգամ ամենափոքր փոխանցումը կենսական նշանակություն ունի և ևս մեկ քայլով մոտեցնում է Միքայելին իր երազանքներին։

Եթե այս պահին չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք կիսվել այս գրառումով։ Ձեր մեկ տարածումը կարող է հասնել այն մարդուն, որը կփրկի Միքայելի կյանքը։

Դուք կարող եք ձեր օգնությունը տրամադրել հետևյալ տարբերակներով՝

reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/6fkt6

ArCa՝ 4083090010268244 (հիմնադրամի բիզնես քարտն է,

ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

Idram՝ 110001045 (հիմնադրամի ID-ն է)

Stripe (միջազգային փոխանցումների համար)՝ https://buy.stripe.com/aFa4gs7DH6WQ3Yu8Ws08g01

Սբերբանկ՝ 4276380150764228 (Елена Гагиковна)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Միքայելի վիրահատության նպատակով»)

AMD: 1570070033850100

USD: 1570070033850101

EUR: 1570070033850146

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/bPVzw

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/nU7pN» ։


1/2615
bottom of page