2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
- Dec 30, 2025
- 1 min read

ՀՀ հանրային ծառայությունները հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։
«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ»,- ասված է հաղորդագրությունում։




















