top of page

Մենք պետք է գնանք սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ տարբերակ չեմ տեսնում. Սասուն Միքայելյանը՝ Թուրքիայից ցեղաuպանnւթյան ճանաչման պահանջի մասին հարցին

  • Apr 24
  • 1 min read

Մենք այսօր պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման և խաղաղության պայմանագիր ստորագրման, ես այլ տարբերակ չեմ տեսնում: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պետք է Հայաստանը շարունակի ցեղասպանության ճանաչման գործընթացը և պահանջի Թուրքիայից ճանաչել այն:

«Այս տարիների ընթացքում՝ 2020 թվականից մինչ այսօր, 7 ուղղությամբ պահում ենք մեր պետական սահմանները»,- նշել է նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրմանը՝ Միքայելյանը նշեց, որ դա իրենց կուսակցության խնդիրն է:

«Այսօրվա իրավիճակում մենք պետք է մի քիչ խելոք լինենք, որ այս իրավիճակից դուրս գանք, ես միշտ ասել եմ, իսկ պահանջատիրությունից չենք հրաժարվում: Մենք գործընթացի մեջ ենք, դա պետք է ավարտին հասցնենք, հետագան ցույց կտա»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարել ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը: Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

1/2685
bottom of page