top of page

Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» զրկում է ներմուծման լիցենզիայից

  • 1 hour ago
  • 1 min read

Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» կարող է զրկել ներմուծման լիցենզիայից՝ կեղծված արտադրանքի պատճառով, տելեգրամյան իր ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

«Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը ստուգումից հետո կասեցրել է գործարանի լիցենզիան՝ լուրջ խախտումներ հայտնաբերելու պատճառով։

Պարզվել է, որ ներմուծվող «կոնյակը» չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։  Ծառայությունը դիմել է դատարան՝ լիցենզիան կասեցնելու և հնարավոր է՝ ամբողջությամբ չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում»,- գրել է Սոլովյովը։

1/2627
bottom of page