Ինչ ուզում է լինի, թեկուզ բոլորիս ձերբակալեն, հայ թասիբով ժողովուրդը մեր կողքին կանգնած է. Գոհար Ղումաշյան
- 2 hours ago
- 1 min read

Ինչ ուզում է լինի, թեկուզ բոլորիս ձերբակալեն, հայ թասիբով ժողովուրդը մեր կողքին կանգնած է, հուսով եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի և Սամվել Կարապետյանը մեր կողքին կլինի հաշված ժամերից հետո: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:
«Այս գործընթացն իրապես քաղաքական բնույթ է կրում, քանի-որ դատարանի կողմից ներկայացված բոլոր փաստարկները անհիմն էին: Երեկ, երբ տուն գնացի, ուսումնասիրեցի լրատվամիջոցներում իրարանցումը, երևում է, որ իշխանականները խառնվել են իրար, նշանակում է՝ մեր կողմից կազմակերպված հանրահավաքը իրենց վրա շատ ծանր է նստել:
Քննիչներն այդպես էլ մինչև դատական նիստի ավարտը չկարողացան բերել գեթ մեկ հիմնավորված փաստարկ, որի հիման վրա իրենց կողմից ներկայացված միջնորդությունը կբավարարվեր: Իրականում խափանման միջոցի անհրաժեշտություն ևս չկար, բայց մենք հարգում ենք դատարանի որոշումը և կմնանք իրենց կողմից ներկայացված սահմանափակումների շրջանակներում»,- նշել է Ղումաշյանը:
Նշենք, որ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ Հակակոռուպցիոն դատարանի բակում են: Նրանք պահանջում են ազատություն Սամվել Կարապետյանին:




















