top of page

Ռոբերտ Քոչարյանի հետ կիսելու ոչ մի բան չունենք. Սամվել Կարապետյան

  • 2 hours ago
  • 2 min read

Իմ եղբայրը հիմա հանգստանում է, ինքը քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից, ինքը կարող է հանգստանալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե քաղաքական պայքարի ամենաթեժ պահին իր եղբայրը մեկնել է Հայաստանից դուրս հանգստի։

«Ինքը կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել, դա ինքն է՝ որոշում»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս են կիսելու ընդդիմության առաջնորդի դերը, ի՞նքն է լինելու առաջնորդը, թե՞ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Քոչարյանը իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Այսինքն, երբ որոշենք մտնել Ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։

Հիմա որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք։ Ամենակարևորը, որ ճանապարհը հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք։ Չենք նայելու ոչ մեկի այսօրվա դաշտ գցած նարատիվներին, խորհուրդներին։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնենք, դրա համար խորհուրդ եմ տալիս մարդկանց դրա վրա ժամանակ չկորցնել։ Մենք շփվելու ենք մեր ընտրողների հետ, մեր թիմի հետ և կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը։ Դուք գիտեք մեր պլանները՝ մենք արդեն ունենք կուսակցություն, Փաշինյանին կհեռացնենք, հետո կձևավորենք կառավարություն»։

Անդրադառնալով «Տաշիր արենա»–ում ընտրողների հետ իրենց հանդիպմանը, Սամվել Կարապետյանն ասաց. «Մեսիջը մոտավորապես այդպիսին է. 40%-ը դեռ էմոցիաների տակ է, դրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, 40%-ը ասում է՝ մի վերցնեք մանդատները։ 60%-ը ասում է վերցրեք։ Սկզբում հակառակ պատկերն էր։

Մենք իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք։ Մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել։ Իհարկե, բոլորը խոսելու իրավունք ունեն, բայց մեր տեղը չունեն։ Մենք ի վիճակի ենք մեր քայլերը անել, իրենք մեզ չեն օգնել քայլեր անելու, որ հիմա էլ խորհուրդներ տան»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին փողոցային պայքարով հեռացնելու հնարավորությանը, նա ընդգծեց. «Եթե մենք պահը գնահատենք, որ դրա անհրաժեշտությունը կա, իհարկե մենք դա կանենք, բայց այսօրվա դրությամբ այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է։ Դրա համար մենք օրենքով գնացել ենք Սահմանադրական դատարան։

Հիմա տեսնենք Սահմանադրական դատարանի որոշումը։ Դրանից հետո մեր հաջորդ քայլերը կպլանավորենք։ Հիմա եթե մենք թեկուզ շատ քիչ, բայց հույս ունենք, որ մեր առաջարկած երկու պայմանը կարող է ընդունվի, ինչի՞ համար նոր քայլեր անենք։ Միգուցե Սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունները, կամ երկրորդ փուլ ենք գնում։ Դրա համար նոր հարցեր մենք չենք ուզում քննարկենք, ամեն ինչը իր ժամանակն ունի»։

1/2771
bottom of page