top of page

Սալահը պատասխանել է իր նոր ակումբի վերաբերյալ հարցին

  • 1 hour ago
  • 1 min read

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է իր ապագայի մասին։ Եգիպտոսցի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «կարմիրների» շարքերից։ 33-ամյա խաղացողը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու կարիերան ամռանը։

«Անկեղծ ասած՝ դեռ չեմ որոշել։ Ես շատ տարբերակներ ունեմ, և դրանք լավ տարբերակներ են։ Այժմ ամենակարևորն այն է, որ ես ինձ ֆիզիկապես հիանալի եմ զգում։ Ես երկար տարիներ տքնաջան աշխատել եմ, և այժմ զգում եմ, որ ջանքերս արդյունք են տալիս։ Կտեսնենք, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»,- ասել է Սալահը TNT Sports-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ աստղային հարձակվողը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 39 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 12 գոլ և 9 գոլային փոխանցում։

1/2669
bottom of page