top of page

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

  • 3 hours ago
  • 1 min read

Երևանում մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-7-ին, 8-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը, 4-ին կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 5-6-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով։

1/2670
bottom of page