Նոյեմբերի 5-ին՝ կապիտուլյացիայից 4-5 օր առաջ, Ժիրինովսկու հետ հանդիպմանը, նա ինձ ասաց՝ մի քանի օր հետո Ձեր ղեկավարը ստորագրելու է կապիտուլյացիա․ Նաիրա Զոհրաբյան
- 2 hours ago
- 1 min read

2020 թվականին նոյեմբերի 5-ին ես Մոսկվայում էի, դե պատկերացրեք, 4 օր հետո ստորագրվում է կապիտուլյացիան։ Այս մասին Tete A Tete-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ժիրինովսկին թույլտվություն խնդրեց, ասաց մենք սովորաբար մեր բոլոր հանդիպումները տեսաձայնագրում ենք, ասացի խնդրեմ։
Ասաց՝ դա իրենց արխիվի համար է, հիմա ես դա խնդրել եմ, որ ինձ տան, ոորովհետև կապիտուլյացիայից 4-5 օր առաջ, երբ որ Ժիրինովսկին ասաց մի քանի օր հետո Ձեր ղեկավարը ստորագրելու է կապիտուլյացիա, երբ որ Կալաշնիկովը իմ հետ հանդիպմանն ասաց, այդ ժամանակ դեռ Նիկոլը գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, երբ որ ինձ ասաց, որ Շուշին չի լինելու հայկական, ես դուրս եկա, ասացի այս հիվանդը ով է, և ես ինչի եմ այդ կադրերը ուզում Ժիրինովսկուց, ես այսպես դրեցի ձեռքս, ասեցի, ձեռքս կկտրեմ, բայց Նիկոլը կարա անադեկվատ լինի, բայց չի կարա չի ստորագրի մի հուշագիր, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, այսինքն կապիտուլյացիայից 3-4 օր առաջ, ես դրան չեմ հավատացել»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։




















