top of page

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերը հրաժարվել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագիր կնքել

  • Oct 26, 2025
  • 1 min read

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը արգելել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բիզնեսմենը հետաքրքրված չէ այնպիսի ֆուտբոլիստներով, ովքեր մոտ են կարիերան ավարտելուն։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պնդում էր 37-ամյա լեհ հարձակվողի պայմանագիրը ստորագրելուն, սակայն ղեկավարությունը մերժել է նրա առաջարկը։

Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա 9 հանդիպումներում խփել է 4 գոլ։

1/2862
bottom of page