top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին

  • 12 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ ավտարիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում։

Նախապես ճշգրտումներ է արել, որպեսզի հետո խոշոր գումար Հայաստանից ԱՄՆ տեղափոխի, ապա մաֆիայի օգնությամբ այդ գումարներն օրինականացնեն, ինչն էլ, իրավական լեզվով ասած` փողերի լվացում է նշանակում։ Սովորաբար «հայկական մաֆիան» նման «լվացքի» միջոցով օրինականացնում է նարկոտիկի վաճառքից գոյացած միջոցները, բայց այս պարագայում ամերիկյան հանցավոր հայ շրջանակին հայտնի չէ փողերի ծագման աղբյուրը:

Տեղեկատվությունը մեզ փոխանցած անձը խոստացավ գործարքն ավելի որոշակիանալու դեպքում լրացուցիչ մանրամասներ հաղորդել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2787
bottom of page