top of page

Ռուսաստանն Իրանին Հորմուզի նեղուցին այլընտրանքային երթուղի է տրամադրում

  • May 9
  • 1 min read


The New York Times-ի տվյալներով՝ Ռուսաստանը Կասպից ծովով Իրան է արտահանում ԱԹՍ-ների մասեր և այլ ապրանքներ՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։


Ըստ պարբերականի հրապարակման՝ Ռուսաստանի Դաշնությունը Կասպից ծովի միջոցով Իրանին է մատակարարում անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, ինչը նպաստում է իրանական կողմի կարողությունների վերակագնմանը։ Բացի այդ, Մոսկվան Թեհրանին է ուղարկում այնպիսի ապրանքներ, որոնք նախկինում սովորաբար փոխադրվում էին Հորմուզի նեղուցով։ Վերջին ամիսների ընթացքում Կասպից ծովի երթուղով դեպի Իրան նավարկող բեռնատար նավերի թվի էական աճ է նկատվել։


Մասնագետների դիտարկմամբ՝ չնայած քիչ հավանական է, որ ռուսական մասերը վճռորոշ նշանակություն ունենան ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ Իրանի հնարավոր ռազմական բախման ժամանակ, սակայն դրանք նպաստում են Թեհրանի անօդաչուների զինանոցի հզորացմանը։ Այս մատակարարումների շարունակականությունը հնարավորություն կտա Իրանին արագ կերպով վերականգնել սեփական զինանոցը։

1/2865
bottom of page