top of page

Գետնին ընկած ելակներ, կրկնապատկված արժեքով խմորեղեն՝ «Մառուշ» սրճարանում․ ահազանգ` սպառողից

  • 3 hours ago
  • 3 min read


ֆեյսբուքյան օգտատեր Էլիզաբեթ Ֆիշենկոն գրել է.


Մի թխվածքի պատմություն



«Ընկերներ ջան էս արտառոց դեպքի մասին պիտի անպայման գրեմ, որ խաբեության զոհ չդառնաք:



Որ 1000 դրամանոց թխվածքը 9000-10000 դրամ չդառնա գլխներիդ:


Ու իհարկե, որ իմանաք ինչպիսի տհաճ իրավիճակում եք հայտնվելու ձեր մտերիմների  կամ գործնական-ընկերական հանդիպումների ժամանակ ու որպեսզի համեստությունից ելնելով չվճարեք ու չզգաք ձեզ խաբված։



Մաս 1 


Ես ու իմ 2 կոլլեգաները այսօր այցելում ենք հանրապետության ու Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղակայված նորաբաց <<Մառուշ>> սրճարան, թխվածք ձեռք բերելու նպատակով (ով չգիտի Մառուշը թխվածքներ վաճառող խանութ-սրճարանների ցանց է Երևանի տարածքում):



Մտնում ենք և առաջի տհաճությունը որ սպասում է ձեզ, աշխատակիցները 3-4 հոգի ովքեր թխվածքների բաժնում են կանգնած, սառած դեմքի արտահայտությամբ կանգնած նայում են ձեր վրա:


Ասում ենք մեզ այս այս թխվածքներից կտաք:


Հավելեմ թխվածքի կտորը արժե 1000 կամ 1500 դրամ, ֆիքսեք գինը դա պատմության ամենազավեշտալի մասն է դառնալու:


Եվ այսպես խմորեղենը տալիս են մեզ որ գնանք նստենք, բայց մի րոպե հետո ձեռքներիցս ափսեները վերցնում թե բա մենք կբերենք: Ասում ենք օկեյ, մտածելով որ միգուցե այստեղ այդպես է


Իրենք են մոտեցնում, մի 3 վայրկյան անց աշխատողներից մեկը ասում է չեք կարող նստել հիմնական սրահում ( նշեմ որ սրահը 90 տոկոսով դատարկ է: Մոտ 9-10 ազատ սեղան առանց ռեզերվի) կարող եք նստել միայն պատուհանի մոտ տեղակայված փոքր սեղանի մոտ:


Որը ասեմ ձեզ 3 անձի համար չի հաստատ: 



Մեկ րոպե անց տեսնելով մեր դժգոհությունը և մեր զարմացած դեմքի արտահայտությունը թե ինչու չի կարելի նստել սրահում մի տղամարդ որը խոսում է բոլոր աշխատողների և մատուցողների հետ ասում է թող դե գնան նստեն ընդհանուր սրահում:


Գնում նստում ենք մոտ 15 րոպե սպասում որ մեզ պատառաքաղ ու դանակ բերեն: Ընդ որում 2 անգամ ասելուց հետո:


Այնուհետև երբ թխվածքները ի վերջո բերում են տեսնում ենք որ մեր աչքի առաջ հենց մեր կոլլեգայի պատվիրած թխվածքի ելակները հայտնվում են գետնին քանի որ մատուցողը անզգուշերոն է վարվում և գցում գետնին: 


Հանգիստ դեմքի արտահայտությամբ գետնից հետ են հավաքում ելակները և բերում մեզ:


Մենք ամենապարկեշտ ու հանգիստ ձևով խնդրում ենք փոխել, քանի որ գետնից հավաքած ելակներ ոչ ոք չի ուտելու: 




Եթե էսքանից հետո ձեզ տարօրինակ չի էս ամենը անցնենք հաջորդ մասին


Այ այստեղ կինոն սկսում է:



Մաս 2


Բերում են հաշիվը



Ուզում ենք վճարել, բայց


Կոլլեգաս նկատում է որ կա և թեյավճար և ինչ որ անհասկանալի 3000 դրամ:


Կանչում ենք մատուցողին, որ պարզաբանենք


Ինչ հավելյար գումար է ներառված?


 Ասում է թե բա մեր մոտ այդպես է


Նստելավճարով է



Սրահում նստելը արժե 3000 դրամ:


Զարմացած իրար ենք նայում


Ասում ենք գիտեք ոչ մի տեղ չի փակցված և ոչ մի տեղ չի գրված որ 3000 դրամ արժե նստելը:


Մենյուի մեջ էլ ներառված չէ:



Սկսում են պայքարել դե բա մեր մոտ մեր ռեստորանն է այդպես է:  Հանկարծ թխվածք վաճառող Մառուշը դառնում է ռեստորան ու հիշում են որ իրենք պետք է սպասարկման վճար վերցնեն 0 սպասարկման և տհաճ վերաբերմուքի համար և դա էլ քիչ չէ 3000 դրամ որ նստել ես:


Մեր կոլլեգան պարզ բացատրում է որ նման բան չկա ոչ մի տեղ


Առանց զգուշացնելու


Առանց որևէ տեղ գրելու մարդկանցից


նստելավարձ պահանջել:



Ասում ենք դա կոպիտ խախտում է


Բերեք մեզ նոր հաշիվ


Որը կներառի միայն մեր կերած 3 կտոր թխվածքը:



Մունաթ դեմքով և չուզելով բերում է նույն կտրոնը թե բա սա նորն է:  Կանչում ենք կրկին մենեջերին


Ասում ենք սա նույնն է: 


Ինքն էլ գոհ դեմքով թե բա սա նոր կտրոն է:


Նայում ենք չեկի մեջ մեր թխվածքները կրկնապատկված արժեքով ներառված են:



Ասում ենք կներեք բայց մենք թխվածքների գինը գիտենք:


Ձեր սրահում դրած է գինը


Կայքում ևս 


Հնարավոր չէ որ կրկնապատկված արժեքով յուրաքանչյուրի 1 կտոր խմորեղենը հաշվեք:



Բա մեր մոտ այդպես է


Էստեղ նստել ուտելը արժի կրկնապատիկ:



Որպեսզի երկար չպատմեմ այդ անադեկվատ մենեջերի պահվածքը իր ձայնի տհաճ տոնը և մունաթը և բա մեր մոտ այդպես է 


Մեր ռեստորանում այդպես է, ուղղահի ասեմ որ երկար պայքարելուց հետո թվարկում ենք մեր Երևանի ամենաթանկ սրճարանները որտեղ նստելավարձ չկա և չկա նաև կրկնապատկված արժեքով մարդու վրա թխվածք վաճառել:



Մեր կողքի նստած այլ մարդիկ տեսնելով այս տհաճ իրավիճակը և հասկանալով որ իրենց էլ սպասում է 3000 դրամի պատմությունը և կրկնապատկված հաշիվը թողում և դուրս են գալիս:



Մենք երկար պայքարելուց հետո տեղեկացնում ենք որ սա չի մնա տհաճ միջադեպի արդյունք և այս ամենի մասին կիմանա լայն հանրությունը:

Եվ ի վերջո մեզ կոպիտ ու մունաթով ասում են դե ուրեմը մի վճարեք: 


Օկեյ


Չենք վճարում և խորը զզվանք ապրելով իրենց պահվածքից և խաբեբայությունից հետո ուղղակի դուրս ենք գալիս:



Հ

ավելեմ որ այլևս երբեք չեմ մտնի այդ ստոր պահվածքով անհասկանալի սրճարան-ռեստորան-խանութ Մառուշը:


Եվ ասեմ այդպես էլ անհասկանալի է վերջը դա խանութ է


Սրճարան թե ռեստորան


Հաշվի առնելով որ իրենց ձեռնտու պահին ռեստորան է իսկ այլ պարագայում չսպասարկող անձնակազմով խանութ



Սպառողներ ջան եղեք տեղեկացած:


Թող ոչ մի անձ փող լափելով ու խաբեբա լինելով չհարստանա Ձեր հաշվին:


Ու հավելեմ, որ քաղաքի բոլոր հայտնի խոշոր սրճարանները ֆանտաստիկ լավ սպասարկում են:


Գիտեն քեզ:


Միշտ ժպիտով դիմավորում են, միշտ փոքրիկ անգամ խնդրի դեպքում արագ լուծում, որ հաճախորդը ոչ մի պահ դժգոհ չմնա:


Անում են ամեն ինչ, որ սիրով ու հաճույքով էլի ցանկանաս այցելել»,- գրել է օգտատերը:

1/2676
bottom of page