top of page

ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

  • 3 hours ago
  • 1 min read

ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։

«Կողմ» քվեարկեց 67 պատգամավոր, «դեմ»՝ 6-ը։

Նախագիծը ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը և Արթուր Հովհաննիսյանն էին շրջանառության մեջ դրել, այն բողոքի ալիք էր բարձրացրել ընդդիմադիր դաշտում, քանի որ ՔՊ-ն նախընտրական շրջանում,  ընտրություններից կարճ ժամանակ առաջ, օրենսդրորեն արգելում է կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը, ընտրական պրոցեսում քաղաքական գործիչների անունների կիրառման արգելք է մտցնում, ինչն, ըստ ընդդիմադիր տարբեր գործիչների, իշխանության կողմից ուղիղ միջամտություն է ընտրական պրոցեսին։

1/2627
bottom of page