top of page

«Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությունը

  • 5 hours ago
  • 1 min read

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած անակնկալ պարտությունը (1-3):

Չնայած առաջին խաղակեսից հետո գրանցված ոչ-ոքիին՝ տանտերերին հաջողվեց ընդմիջումից հետո երկու անպատասխան գնդակ ուղարկել «ներաձուրիների» դարպասը:

​«Մրցակիցն ավելի լավ էր հարմարված այս խաղադաշտին, սակայն դա չի կարող արդարացում լինել մեզ համար: Մենք գիտեինք, որ «Բուդյո-Գլիմտը» բարդ մրցակից է, որն այս մրցաշրջանում խնդիրներ է ստեղծել նույնիսկ այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն»: Թեև մենք հրահանգել էինք ճնշում գործադրել պաշտպանների վրա, խնդիրն այլ էր. որոշ դրվագներում մեզ պարզապես զարմացրեց նրանց արագությունը հակագրոհելիս: Այնուամենայնիվ, մենք վատ տեսք չունեինք, և այս դիմակայության ելքը դեռևս կանխորոշված չէ։

​Առջևում պատասխան խաղն է, և մենք կփորձենք ռևանշի հասնել «Սան Սիրոյում»: Մեր նպատակն է դուրս գալ հաջորդ փուլ, և մենք հասկանում ենք, թե որքան ուժեղ է մրցակիցը», -Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

​Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Միլանում՝ փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:

bottom of page