top of page

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ

  • Jul 1
  • 1 min read






Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավությամբ տեղի ունեցած նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։

Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել է բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, որոնք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։

Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից։

1/2862
bottom of page