top of page

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո միջոցներ է մշակում. ԱԳՆ

  • Jul 1
  • 1 min read

Ռուսական կողմը ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետևություններ է անում՝ իր անվտանգության ապահովման միջոցառումներ մշակելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ 


Երեքշաբթի օրը մեկնարկել են «Բրիզ» ռազմածովային զորավարժությունները՝ Բուլղարիայի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։ 


Մեկնաբանելով զորավարժությունների մեկնարկը՝ Մասլեննիկովը նշել է, որ ռուսական կողմն ուշադիր հետևում է նման միջոցառումներին, վերլուծում դրանք և հետևություններ անում, այդ թվում՝ ՌԴ անվտանգության ապահովման նպատակով լրացուցիչ միջոցների մշակման առումով։ 

1/2862
bottom of page