Կասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
- 11 hours ago
- 1 min read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝
- հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:




















