top of page

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում

  • 10 hours ago
  • 1 min read




«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։

Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։

Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի՝ Հրազդանի համայնքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:

Ասում են` Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2727
bottom of page