top of page

Մելանյա Թրամփի մասին ֆիլմն անսպասելի ռեկորդ է սահմանել

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին պատմող «Մելանյա» նոր վավերագրական ֆիլմն անսպասելի ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Independent-ը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ  ֆիլմը ցույց է տվել քննադատների և հանդիսատեսի գնահատականների միջև ամենամեծ տարբերությունը 27 տարվա ընթացքում։

Ֆիլմը դուր է եկել քննադատների միայն 10%-ին, սակայն հանդիսատեսը այն գնահատել է 99%։

Պարբերականը այս տարբերությունը կապում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցություն հայտնելու հետ։ Միևնույն ժամանակ, հեռուստադիտողները նշում են, որ իրենց համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է առաջին տիկինը պատրաստվում երդմնակալության օրվան և ինչպես է նա օգնում երեխաներին:

«Մելանյա» կտավը որոշ երկրներում չպահանջված է եղել։

bottom of page