top of page

«Ռեալը» հաղթեց Վինիսիուսի եւ Մբապեի գոլերի շնորհիվ

  • Writer: Ani
    Ani
  • 2 minutes ago
  • 1 min read

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

10-րդ րոպեին ազդրի մկանային վնասվածք ստացավ եւ փոխարինվեց «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

49-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Խորխե Դե Ֆրուտոսը։

«Ռեալի» հաղթական գոլը ավելացված 9-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 2:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 15, Կիլիան Մբապե, 90+9, 11մ - Խորխե Դե Ֆրուտոս, 49

Հեռացում՝ Պատե Սիս («Ռայո Վալիեկանո»),

bottom of page