top of page

«Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է»․ Արավուսի նախկին գյուղապետ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Apr 7, 2024
  • 1 min read
ree

Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է՝ կրակոցներ չկային, այս քանի օրն է՝ մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում։ Չգիտեմ՝ ինչի են նորից սկսել, բայց դե եղե՞լ է մի դեպք, որ Նիկոլը գնա հանդիպման որևէ տեղ, ու չկրակեն, կարծես պայմանավորվածություն է, բայց դե մեզ մոտ ամեն բան էլ նորմալ է, խուճոպ չկա, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են»,- նշել է նա։

bottom of page