top of page

Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • 3 hours ago
  • 1 min read

Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարույթը նախաձեռնվել է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին:

«Կատարվում է նախաքննություն»,- հավելեցին Դատախազությունից։



Հիշեցնենք՝ մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, ում այդ վիճակին հասցրել էր խորթ մայրը։ 



ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնել էին, որ նա երկու ամսով կալանավորվել է։



ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չէր բացառել, որ այդ դեպքով մեղադրանք կարող է առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների։

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված, հոսպիտալացված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան մարտի 21-ին մահացավ։

1/2603
bottom of page