top of page

Կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները հանուն չեմպիոնական տիտղոսի․ Արման Ծառուկյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել ողջ կարողությունը՝ հանուն չեմպիոնական տիտղոսի։

Թեև Ծառուկյանը համարվում է լիգայի ֆինանսապես ապահովված մարտիկներից մեկը, լեգենդար Դեմետրիուս Ջոնսոնի հետ զրույցում նա ընդգծել է, որ սպորտային հաջողությունն իր համար առաջնային է։

«Այո, ինձ UFC-ի չեմպիոնական գոտին է պետք՝ ամեն ինչից առավել։ Ես կտայի իմ ողջ գումարը, բոլոր ժամացույցներն ու մեքենաները՝ միայն թե ստանայի այդ գոտին։ Դա իմ երազանքն է… Քանի՞ գոտի ունես դու։ Տասնհի՞նգ։ Ինձ գոնե երեք-չորսն է պետք», – ասել է մարտիկը։

Իրավիճակը դիվիզիոնում Չնայած թեթև դիվիզիոնում զբաղեցրած առաջին հորիզոնականին՝ Ծառուկյանը դուրս է մնացել ժամանակավոր չեմպիոնական գոտու համար պայքարից։ Այդ տիտղոսը կվիճարկվի արդեն այս հանգստյան օրերին Լաս Վեգասում կայանալիք UFC 324 մրցաշարում՝ Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև։

Հիշեցնենք, որ «Ախալքալաքցին» վերջին անգամ մենամարտել է 2025 թվականի նոյեմբերին Կատարում։ Մրցաշարի գլխավոր մենամարտում նա երկրորդ ռաունդում տպավորիչ հաղթանակ է տարել խեղդող հնարքով Դեն Հուլերի նկատմամբ՝ գրանցելով իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը։

1/2506
bottom of page