top of page

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Զելենսկու արած սպառնալից հայտարարությունների պատճառով

  • 2 hours ago
  • 1 min read




Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։

ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Նրան ներկայացվել է Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր ահաբեկչական բնույթի սպառնալիքները հնչեցնելու համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Առանձնահատուկ ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ բացասական գնահատական չի տվել Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ինչը չի բխում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների բնույթից։

Դեսպան Արսենյանը պարտավորվել է զեկուցել պաշտոնական Երևանին Ռուսաստանի դիրքորոշման մասին։

Հիշեցնենք՝ Երևանում ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր, թե մայիսի 9-ի  շքերթի ժամանակ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալով թռչելու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրայով»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք նրա այս խոսքերին չէր հաջորդել։ 


1/2677
bottom of page