Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի
- 2 hours ago
- 1 min read

Շուրջ 26 տարի Արագածոտնի թեմում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն Կրկնազատկի տոնին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ հերկրպագություն հավատացյալների եւ ուխտավորների։
Այս տարի ևս, Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ կամոքն Աստծո՝ ապրիլի 12-ին Մաշտոցի անվան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:
Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00-ն:




















