Եղանակը Հայաստանում
- 6 hours ago
- 1 min read

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 4-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։ Տեղ-տեղ սպասվում են հորդառատ անձրևներ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումները կուժգնանան մինչև 18-23 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են , Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Երեկոյան ժամերին տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+25,
Տավուշում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+31,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+26։




















