top of page

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

  • 8 hours ago
  • 1 min read

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 28-ի առիթով:

«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ:

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն: Մեր պետության լավագույն օրերն առջևում են: Փա՜ռք Սարդարապատի հերոսներին»:

1/2713
bottom of page