top of page

Ով ունակ է զոհվածի կամ անհետ կորածի ծնողի վրա ձեռք բարձրացնել, ինձ համար թուրք է. Արսեն Ղուկասյան

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read

ree

 «Առաջին անգամը չէ, որ Ռազմականի տղերքը լավ ջարդում են: Ինձ մի անգամ էլ КПП-ի «տուռնիկների» տակ այնպես էին քյուֆթի միս սարքել ... Բայց ես այն ժամանակ ձայն չհանեցի, ասացի՝ լավ, տղա են հիմա, մի քիչ բիրտ ուժ են կիրառել: Չբողոքեցի»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, իրավապահների մոտ  սովորություն է  դարձել բռնությունը. «Կգանք, կտփենք, կջարդենք, կլարենք, մի հատ էլ ձեզ կմեղադրենք»:

Արսեն Ղուկասյանը նաև նկատեց,  որ ցույցի օրը ՊՆ շենքի դիմաց եղել են 8-10 ծնող, բայց քրեական վարույթի շրջանակում Ռազմական ոստիկանությունից կա 9 տուժող. «Լավ էլի, ուրեմն մենք Տորք Անգե՞ղն ենք: Ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել: Հայհոյանք եմ հնչեցրել… ով կարող է  զոհվածի կամ անհետ կորածի ծնողի վրա ձեռք բարձրացնել, խփել,  ինձ համար թուրք է…» :

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել էին անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Ավելի ուշ Ղուկասյանը նաև կալանավորվել էր, նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել:

«Բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում: Մենք ոչ մի տեղ երբեք խնդիր չենք ունեցել, ուր գնացել ենք, ասել ենք՝ ուզում ենք հանդիպել այսինչ մարդու հետ, խնդիր չկա: Մտնում, խոսում ենք, դուրս ենք գալիս: Մենք կռիվ ման չենք գալիս, բայց Պաշտպանության նախարարություն  ինչքան գնացել  ենք, խնդիր է եղել: Թե խոսափում են մեր հարցադրումներից , քանի որ չունեն պատասխան, թե չեն կարող պատասխան տալ, հետագայում կիմանանք»,- ասել է  44-օրյայում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։

bottom of page