Ծնողներս թույլ չտվեցին, որ Երուսաղեմում սովորեմ՝ լսելով սեռական ոտնձգությունների մասին. Հրաչյա Հակոբյան
- Ani

- Nov 2
- 1 min read

Այո՛, եղել եմ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ, Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Երգել եմ երգչախմբում, եղել եմ դպիր»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչու չի շարունակել իր գործունեությունը եկեղեցում, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.
«Ծնողներս, իմ համաձայնությամբ, որոշել էին, որ ես պետք է գնամ Երուսաղեմ՝ ճեմարանում սովորելու։ Խոսում եմ 1993-94 թվականների մասին։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանող տղա երեխաների նկատմամբ։ Իմ ծնողները որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»։




















