«Լիակատար աջակցություն ենք հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին»․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում նշել է Ռուսաստանի դերն աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում, հաղորդում է Коммерсант-ը։
Նա աջակցություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության անցկացմանը: «ԿԺԴՀ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում հանուն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին, Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին»,- ասել է Կիմ Չեն Ընը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունները «նոր ծաղկման փուլ են թևակոխում, որն անհնար է համեմատել նույնիսկ անցյալ դարի կորեական-խորհրդային հարաբերությունների ժամանակաշրջանի հետ»։ Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ երկու երկրների բարեկամությունը կամրապնդվի։
Իր հերթին, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում ռուսական քաղաքականությանը հետևողական և անփոփոխ աջակցությունը ԿԺԴՀ-ի կողմից, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ»։