top of page

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։

Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերեւս՝ ԱԱԾ-ի կողմից։

Ապա այն տարածելու, մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը, մեր տեղեկություններով, իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM, ԷՐԻՄ)՝ ՀՀ կառավարության հետ միասին։ Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն, եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում՝ հրապարակելու, եւ նոր քայլեր են մշակում:

Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ: Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։

Այս ընկերությունն իրականացնելու է նաեւ Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։

Տեղեկացանք նաեւ, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու` Եկեղեցու դեմ, Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ի պայքարի մասին։

Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է: Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել եւ նման քայլերի ի սկզբանե հրահրել են Եկեղեցու ներկայացուցիչները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page