top of page

Առհասարակ դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Մխիթարյանը՝ «Լիվերպուլից» կրած պարտության մասին

  • Writer: Ani
    Ani
  • 15 hours ago
  • 1 min read

ree

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Լիվերպուլին» (0:1)։

​Խաղից հետո հանդիպման վերաբերյալ կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

​«Ցավալի է պարտվել այսպես՝ 11-մետրանոցի պատճառով։ Առհասարակ, դժվար է հասկանալ նման 11-մետրանոցները, դժվար է ընդունել, երբ ամբողջ խաղն անցել է պայքարում։ Բայց պետք է գլուխը բարձր պահել, առաջ նայել, ավելի շատ աշխատել՝ փորձելու համար փոխել իրավիճակը»,– ասել է Մխիթարյանը Sky Sport-ի հետ զրույցում։

Չեմպիոնների լիգայի խաղարկության յոթերորդ տուրում Մխիթարյանը կհանդիպի իր նախկին ակումբին՝ «Արսենալին»։ Այդ հանդիպումը կկայանա հունվարի 20-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։

1/2448
bottom of page