Աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել ավտոբուսին
- 3 hours ago
- 1 min read

Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին ։ Ժամը 17։20-ի սահմաններում «ԿամԱԶ» մակնիշի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















