top of page

«Տո՛ւր ձեռքդ, իմ ընկեր, և կողքիս կանգնիր, կառուցենք մենք երկիր՝ մեր ձևին հարիր». սկսվել է «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովը

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

«Թող հնչեն, Մայր Աթոռ, զանգերդ բոլոր,

Թող շողա հայության միտքը զորավոր,

Տո՛ւր ձեռքդ իմ ընկեր և կողքիս կանգնիր,

Կառուցենք մենք երկիր՝ մեր ձևին հարիր»:

Մեկնարկեց «Մեր ձևով» շարժման «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ» խորագրով 2025 թվականի հաշվետու ժողովը՝ շարժմանը, Հայաստանին և ազգի ապագային նվիրված երգով: 

«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը բացման իր խոսքում ասաց, որ համաժողովի՝ տարեվերջին անցկացումը պատահական չէ, սա այն ժամանակն է, երբ ավանդաբար ամփոփում են անցածն ու նայում ապագային:

«2025 թվականը Հայաստանի հերթական դժվար տարին էր. տնտեսական անորոշություններ, աճող պարտքեր, սոցիալական անարդարություն, օրենքի ոտնահարում, ամոթալի դավաճանություններ, բայց միաժամանակ տարի, երբ հասարակությունը ցույց տվեց իր կենսունակությունը, մարդիկ շարունակեցին պայքարել, չհաշտվել, պահանջել: Մենք գտանք նոր մարդկանց, նոր գաղափարներ, մեր ուժերն աճեցին և հենց այս ֆոնի վրա մենք մուտք ենք գործելու Հայատանի համար ճակատագրական 2026 թվական»,-նշեց նա:

Ալեքսանյանն ընդգծեց, որ 2026 թվականին որոշվելու է հայ ազգի և պետականության ապագան:

1/2470
bottom of page