top of page

Homplex, դուք ամենաչմարդակենտրոն, ամենաչհաճախորդակենտրոն մոլն եք, միլիոնավոր դոլարներ ծախսել եք, բայց տարրական ենթակառուցվածքներ չեք ապահովել. քաղաքացի

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Քանի ամիս զսպել եմ ինձ չգրելու համար, էսօր հատեց համբերությունս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիլիթ Հարությունյանը:

«Homplex, դուք ամենաչմարդակենտրոն, ամենաչհաճախորդակենտրոն մոլն եք, միլիոնավոր դոլարներ ծախսել եք, բայց տարրական ենթակառուցվածքներ չեք ապահովել, մարդիկ որտեղից պատահի ու ոնց պատահի հատում են վտանգավոր մայրուղին, հերիք չէ, զավթել եք մայրուղու մայթեզրը՝ դարձնելով ձեզ parking, հիմա էլ ինչ-որ համերգ եք կազմակերպել՝ կաթվածահար անելով միջպետական մայրուղին, անգամ շտապօգնության մեքենան չի կարողանա անցնել…:

Դուք չեք մեղավոր, ձեր հովանավորողներն են մեղավոր, որ թքած ունեն համակեցության նորմերի, հանրային շահի վրա»,- գրել է նա:

1/2451
bottom of page