top of page

Զելենսկին դիմել է ազգին. Ուկրաինան կարող է շատ դժվարին ընտրության առաջ կանգնել

  • Writer: Ani
    Ani
  • Nov 21, 2025
  • 1 min read

«Սա մեր պատմության ամենադժվարին պահերից մեկն է»,- Ուկրաինայի ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНИАН գործակալությունը։

«Ուկրաինայի վրա ճնշումն այժմ ամենածանրերից մեկն է։ Ուկրաինան այժմ կարող է շատ դժվարին ընտրության առաջ կանգնել. կամ արժանապատվության կորուստ, կամ հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկ։ Կամ դժվարին 28 կետեր, կամ չափազանց ծանր ձմեռ, իսկ ամենադժվարինը՝ հետագա ռիսկեր։ Կյանք առանց ազատության, արժանապատվության և արդարադատության, և որ մենք վստահենք նրան, ով արդեն երկու անգամ հարձակվել է»,- նշել է նա։

Սակայն Զելենսկին նշել է, որ իր պատասխանն արդեն տվել է իր երդմնակալության ժամանակ, երբ խոստացել է «պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը իր բոլոր գործողություններով, պահպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և պահպանել Ուկրաինայի Սահմանադրությունն ու օրենքները»։

1/2496
bottom of page