top of page

Հայտնի են կոնֆերենցիաների լիգայի անցումային խաղերի վիճակահանության արդյունքները

  • Jan 16
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 16-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի անցումային հանդիպումների վիճակահանությունը։

Ընդհանուր փուլի լավագույն 8 թիմերն ուղիղ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցկացնեն անցումային հանդիպումներ՝ լավագույն ութնյակին միանալու իրավունքի համար։

Առաջին հանդիպումները կկայանան 2026 թվականի փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 26-ին։

Վիճակահանության արդյունքները.

  • «ԿուՊՍ» — «Լեխ»

  • «Զրինսկի» — «Քրիստալ Փելաս»

  • «Շկենդիա» — «Սամսունսփոր»

  • «Սիգմա» — «Լոզան»

  • «Նոա» — «ԱԶ Ալկմար»

  • «Յագելոնիա» — «Ֆիորենտինա»

  • «Դրիտա» — «Ցելյե»

  • «Օմոնիա» — «Ռիեկա»

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի գործող գավաթակիրը լոնդոնյան «Չելսին» է։

1/2862
bottom of page