Եղանակը Հայաստանում
- Ani

- 11 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 11-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ։ Լեռներում դրանք կլինեն ձյան և թաց ձյան, իսկ հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օրվա մնացած ժամերին օդերևութաբանները ամենուրեք կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր վայրերում կդիտվի մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին ՝ Երևանում գիշերը հնարավոր է թույլ անձրև, իսկ օրվա մնացած ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին ցածրադիր վայրերում հնարավոր է մառախուղ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +1-ից +3 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +6-ից +8 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում
Շիրակ՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+5
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+4
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+7
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5
Լոռի՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +6+9
Տավուշ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+4
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +4+8
Արարարատ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10
Արմավիր՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+9
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ -3+6, ցերեկը՝ +2+4
Վայոց Ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+9։
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11։
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+9։




















