top of page

Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ. Խուդաթյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ: Մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով ռուսական կողմի հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն՝ իրենց միջոցով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:



«Ավարտական փուլում կխոսեմ, բայց վարչապետի հայտարարությունից հետո շարունակում ենք նույն ուղղությամբ գործողություններ իրականացնել, նոր փոխություններ չունենք ու ակնկալում ենք, որ չենք ունենա, այս մասով վերջնական որոշում կունենանք, բայց այս պահին դեռ չունենք»,- նշել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ:


Վարչապետը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում՝ ընդծելով, որ իրենք ոչ միայն պատրաստակամ են, այլ նաև ուզում են գործակցել Ռուսաստանի գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնեն գործակցությունը:

bottom of page