«Զվարթնոց» օդանավակայանում 78-ամյա տղամարդու են ձերբակալել
- Ani
- 6h
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․
«Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին Սանկտ-Պետերբուրգ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տարել և ձերբակալել 78-ամյա մի տղամարդու։
Նա 2023 թվականի դեկտեմբերի 22-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»։