top of page

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկու uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

  • 1 hour ago
  • 1 min read

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները դատարկախոսություն են։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում պետության ղեկավարին խնդրել են մեկնաբանել Կիևից հնչող ագրեսիվ հայտարարությունները, այդ թվում՝ Բելառուսի տարածքում որոշակի 500 պոտենցիալ թիրախների մասին։

«Նրանք, թերևս, որոշել են 500 թիրախ: Մենք ունենք մեկ շատ լուրջ թիրախ՝ հստակ կոորդինատներով և Բելառուսից բավականին մոտ: Դա չէ՞ որ իրենք էլ են հասկանում», - նշել է Լուկաշենկոն։

Ընդհանուր առմամբ, հանրապետության նախագահը Կիևի նման հայտարարությունները որակել է որպես շաղակրատանք։

«Թող Վլադիմիր Ալեքսանդրովիչը ինձ ների դրա համար, բայց սա ինչ-որ դատարկախոսություն է», - ասել է Լուկաշենկոն։

1/2718
bottom of page