top of page

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՎԱՅՆԱՍՈՒՆ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ․ ԱՌԻԹԸ ՄԱԿՐՈՆԻ ԽՈՍՔԵՐՆ ԵՆ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 22, 2024
  • 1 min read

«Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքներն ու հայտարարությունները, որոնք հնչել են փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ»։  Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը կրկին «պտտել» է հակահայկական և հակաֆրանսիական անհեթեթ ու անհիմն մեղադրանքների հին սկավառակը, այդ թվում նաև՝ «30 տարի օկուպացիայի տակ գտնվելու և Հայաստանի կողմից 8 գյուղ չվերադարձնելու» մասին զառանցանքները։

ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին մատնանշում է, որ «անընդունելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխանի համար՝ Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է գրեթե հինգ ամիս տևած կայունությունը, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները։ »

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպման ժամանակ ֆրանսիացի առաջնորդը վերահաստատել է Հայաստանի նկատմամբ Փարիզի շարունակական աջակցությունը, Սյունիքում տեղի ունեցած վերջին բախումները հաշվի առնելով՝ նշել Ադրբեջանի կողմից նոր սադրանքի վտանգի մասին, ինչպես նաև հայտարարել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության մասին։


bottom of page