top of page

«EvocaBank»-ը պետք է պատասխանատվություն ունենա և հետ կանգնի իր նախաձեռնությունից․ Վիկտոր Մնացականյանն ակցիա է նախաձեռնել.

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 2, 2024
  • 2 min read


«Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մնացականյանն ակցիա է սկսել «Փրկենք թենիսի կորտերը, բոյկոտենք EvocaBank»-ը խորագրով։

Նա այս մասին գրառում է  արել ֆեյսբուքում՝ հանրությանը տեղեկացնելով իրենց նախաձեռնության մասին։

Tert.am-ը Վիկտոր Մնացականյանից փորձեց պարզել, թե որն է բոյկոտի նպատակը։

Նրա տեղեկացմամբ՝ բոյկոտի նպատակն այն է, որ «EvocaBank»-ը հետ կանգնի իր որոշումից և չֆինանսավորի «Օղակաձև» այգու 4-րդ հատվածի փոփոխությունը, մասնավորապես թենիսի կորտերի տեղափոխությունը։

«Երևանցու կարծիքը հաշվի չեն առնում։ Հասկացանք, որ ավագանի ենք ընտրել և որոշումներ են ընդունում։ Այն քաղաքական ուժը, որն այսօր ներկայացնում է ընդամենը երևանցիների 9 տոկոսի շահերը, չի կարող և չունի համապատասխան գիտելիքներ, որ նման քայլի գնա։ Իսկ այն բանկը, որը կասկածելի գործարքների մեջ է մտնում քաղաքապետարանի հետ նման գործողության են գնում։

«EvocaBank»-ը պետք է հասկանա, որ ինքն առաջացնում է  երևանցիների զայրույթը, և այդ բանկի նախագահը չի կարող մի բան որոշի, որը կխաթարի Երևանի բնականոն աշխատանքը։ Ո՛չ «EvocaBank»-ի նախագահը, ո՛չ իրենց դուստր ձեռնարկությունները, ո՛չ քաղաքապետը բարոյական և իրավական լեգիտիմություն չունեն, որ քանդեն թենիսի կորտերը՝ Երևանի սիմվոլներից մեկը։

Մեկն ասի՝ կինո Մոսկվան քանդում են, կթողնեն, թե՞ ոչ։ Գումար տվող «EvocaBank»-ը պետք է պատասխանատվություն ունենա և հետ կանգնի իր նախաձեռնությունից։ Թող ասի՝ հարգելի քաղաքապետարան, ես այդ գումարը տալիս եմ Երևանյան լիճը բարեկարգելու համար։ Թող այդ գումարը դնեն մեր պատմամշակութային թանգարանները բարեկարգեն»,- նշեց մասնագետը։

 Վիկտոր Մնացականյանն այս հարցում նաև կոռուպցիոն ռիսկեր էլ է տեսնում։

«Եթե «EvocaBank»-ը և իրեն փոխկապակցված անձինք քաղաքապետարանի հետ որևէ թուղթ են նախատեսում ստորագրել, ես խոսք եմ տալիս մենք նամակներ կգրենք միջազգային բոլոր կառույցներին, որ չի կարելի այդ բանկի հետ աշխատել։ Դա մեր քայլերից մեկն է, որը նախատեսում ենք հետագայում անել։  Եթե  «EvocaBank»-ը գումարը չտա, քաղաքապետարանը դա չի կարող անել։ Մենք չենք ուզում ցավեցնել, վատության անել կամ իրենց վարկանիշի վրա ազդել»,- նշեց նա՝ հավելելով, որ գնալով իրենց ակցիան ընդդեմ «EvocaBank»-ի նոր թափ է  հավաքելու։

«Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ թենիսի կորտերը Երևանի սիմվոլներից է և չպետք է այն քանդեն և տեղափոխեն։

«Թենիսի կորտերն ավելի հին են, քան «Օղակաձև» այգին, թենիսը մարզական է և պետք է կցվի, օրինակ համալսարանին։ Պետք է նախագիծ լինի,  պետք չէ հատվածային, ինչ- որ անգրագետ լուծումներ տալ։ «Օղակաձև» այգու վերաիմաստավորումն անիմաստ է, չի կարելի թույլ տալ թենիսի կորտերը»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

Տիգրան Ավինյան էլ հայտնել էր, որ թենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում են կառուցվելու։

Իսկ քաղաքապետարանի մամուլի խոսնակն ասել էր, որ «EvocaBank»-ի նվիրատվություն արեց, իսկ իրենք առաջարկել են, որ ծրագիր անեն։

1/2515
bottom of page